ՀՀ ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել և չսպասել, որ կարող են լինել վատթար զարգացումներ. Ռոբերտ Ղևոնդյանը՝ վարչապետի ուղերձի կարևոր մեսիջների մասին Zarkerak - ՀՀ ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել և չսպասել, որ կարող են լինել վատթար զարգացումներ. Ռոբերտ Ղևոնդյանը՝ վարչապետի ուղերձի կարևոր մեսիջների մասին
Zarkerak Zarkerak - ՀՀ ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել և չսպասել, որ կարող են լինել վատթար զարգացումներ. Ռոբերտ Ղևոնդյանը՝ վարչապետի ուղերձի կարևոր մեսիջների մասին
ՀՀ ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել և չսպասել, որ կարող են լինել վատթար զարգացումներ. Ռոբերտ Ղևոնդյանը՝ վարչապետի ուղերձի կարևոր մեսիջների մասին

ՀՀ ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել և չսպասել, որ կարող են լինել վատթար զարգացումներ. Ռոբերտ Ղևոնդյանը՝ վարչապետի ուղերձի կարևոր մեսիջների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Գլխավոր մեսիջն այն էր, որ խաղաղությունն արդեն հաստատված է և այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ նշանակում է, որ Հայաստանը փաստացի վերջին մեկ-երկու տարիների ընթացքում իր հետապնդած նպատակներն իրացրել է և անվտանգային ռիսկերն այս պահին նվազագույնն են, ինչը նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել և չսպասել, որ կարող են լինել վատթար զարգացումներ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդին ուղղված ուղերձին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ այն համարելով հաջողված:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե վաշինգտոնյան համաձայնությունները շրջադարձային էին՝ Ղևոնդյանը նշեց. «Ես համաձայն եմ, որ դա կարող է դառնալ շրջադարձային, եթե կողմերն աշխատեն այդ բանակցությունների ի կատար ածման ուղղությամբ: Այն, ինչ պնդում էին երկու կողմերը բավական երկար ժամանակ, կարծես թե այստեղ բերվեց ու համաձայնեցվեց, երկու կողմերի մոտեցումները եկան ու դարձան մեկ ընդհանուր փաստաթղթի հիմք»:

Խոսելով այն մասին, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել՝ քաղաքագետն ընդգծեց. «Փաստացի այս պահին փաստաթուղթ կա, բայց դրա իրագործումը ժամանակի խնդիր է: Այն հարաբերական խաղաղությունը, որի մասին Փաշինյանը խոսում է, 2024 թվականից կա, բայց ամբողջական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է սահմանների բացում, որը դեռևս չկա»:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում: Ղևոնդյանի կարծիքով էլ այդ գործընթացի արդյունքում Ադրբեջանը հետ կքաշվի մեր տարածքներից. «Այդ տարածքները պետք է վերադարձվեն Հայաստանին և այս փաստաթղթերը հիմքեր են ստեղծում, որ այդ տարածքների հարցը կլուծվի ըստ ՀՀ-ի պատկերացումների: Պետք  է հիշել, որ կա նաև անկլավների խնդիր, որը ևս որոշակի կարգավորումների պետք է հանգեցնի»:

Փաշինյանը նաև վերահաստատեց, որ Հայաստանն առաջնորդելու է Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ: Ըստ Ղևոնդյանի՝ Հայաստանին Արցախի հարցում որպես կողմ ներգրավվելը եղել է Հայաստանի պարտության գլխավոր պատճառներից մեկը. «ՀՀ-ն պետք է լիներ ընդամենը ԼՂ-ի անվտանգության երաշխավոր, ինչը Հայաստանի ներսում հայտարարել են ՀՀ բոլոր իշխանությունների ներկայացուցիչները, բայց Հայաստանի սահմանից դուրս որևէ մեկը լուրջ չի ընդունել, և Հայաստանն ու Ադրբեջանը որպես հակամարտության կողմեր են պատկերացրել: ԼՂ-ի հարցի ԵԱՀԿ Մինսկի խմբում մնալը կնշանակեր այն տրամաբանությունը, որ ՀՀ-ն ունի հակամարտություն Ադրբեջանի հետ: Երևանի այսօրվա հայտարարություններն առ այն, որ Հայաստանը չի շարունակելու Ղարաբաղյան պայքարը նշանակում է մեկ բան, որ ՀՀ-ն դադարեցնում է Ադրբեջանի հետ հակամարտության իր պատմությունը: Սա չի նշանակում, որ արցախահայության խնդիրը վերանում է, դա նշանակում է, որ այդ խնդիրը ՀՀ-ն այլևս չի հետապնդում, բայց այդ խնդիրը պետք է հետապնդի այն սուբյեկտը, որի համար այն գոյություն ունի, իսկ  դա գոյություն ունի արցախահայության համար: Նրանք պետք է ի վերջո գիտակցեն, որ Արցախ պետք է պահանջել ոչ թե Երևանում՝ Հայաստանի իշխանությունից, այլ՝ աշխարհի  բոլոր մայրաքաղաքներում՝ Ադրբեջանի իշխանությունից: Համամարդկային իրավունքների համատեքստում Արցախի խնդիրը կա, այն պետք չի փակել և արցախցիները պետք է հետապնդեն դա»:

 

Աննա Բզնունի

19 Օգոստոս, 2025 16:12
Վեր