Մեր հավաքականը բնավորությամբ ուժեղ է, նման խաղերը մեզ չեն կարող կոտրել. Արթուր Ոսկանյանը՝ խոշոր հաշվով պարտության և սպասված հաղթանակի մասին Zarkerak - Մեր հավաքականը բնավորությամբ ուժեղ է, նման խաղերը մեզ չեն կարող կոտրել. Արթուր Ոսկանյանը՝ խոշոր հաշվով պարտության և սպասված հաղթանակի մասին
Zarkerak Zarkerak - Մեր հավաքականը բնավորությամբ ուժեղ է, նման խաղերը մեզ չեն կարող կոտրել. Արթուր Ոսկանյանը՝ խոշոր հաշվով պարտության և սպասված հաղթանակի մասին
Մեր հավաքականը բնավորությամբ ուժեղ է, նման խաղերը մեզ չեն կարող կոտրել. Արթուր Ոսկանյանը՝ խոշոր հաշվով պարտության և սպասված հաղթանակի մասին

Մեր հավաքականը բնավորությամբ ուժեղ է, նման խաղերը մեզ չեն կարող կոտրել. Արթուր Ոսկանյանը՝ խոշոր հաշվով պարտության և սպասված հաղթանակի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ոչ մեկը չէր սպասում, որ նման խոշոր հաշվով պարտություն կկրենք, որովհետև բոլորս էլ մտածում էինք, որ նոր մարզիչ ունենք, նոր էմոցիաներ, բայց ֆուտբոլում ամեն ինչ լինում է, կարելի է ասել՝ այդ օրը մեր օրը չէր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի Պորտուգալիայի դեմ խաղում կրած 0-5 հաշվով պարտությանը՝ ասաց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Նոա»-ի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը:

Ոսկանյանի խոսքով՝ պաշտպանությունում շատ սխալներ թույլ տվեցինք, ինչն էլ բերեց խոշոր հաշվով պարտության. «Պորտուգալիան օգտվեց մեր սխալներից: Երբ լավ տրամադրված մտնում ես խաղի, սխալներ ես անում ու գոլեր բաց թողնում, դրանից հետո հիասթափություն է լինում: Նման խաղերից հետո շատ լավ է, որ կա երկրորդ խաղը մոտ օրերին, սակայն մի կողմից շատ դժվար է, որովհետև նման պարտությունից հետո դժվար է լինում մյուս խաղին տրամադրվել, բայց մյուս կողմից նման խաղից հետո ուժեղ ֆուտբոլիստն ապացուցելու բան ունի: Մեր թիմը նման դժվար խաղից հետո, Իռլանդիայի դեմ խաղում դուրս եկավ ու ապացուցեց, որ խոշոր հաշվով պարտվելը պատահականություն էր, մեր տղաները լավ խաղ ցուցադրեցին, կոմբինացիոն ֆուտբոլ, ամեն ինչում ուժեղ էին մրցակցից»:

Արթուր Ոսկանյանն ընդգծեց, որ մեր հավաքականն ավելին կարող է անել. «Ունենք երիտասարդ թիմ, ինչ-որ մի տեղ հնչող քննադատություններն ավելի օգնելու են մեր տղաներին: Այո, կլինեն պարտություններ, բայց ցանկացած ուժեղ հավաքականի հետ պետք է փորձենք խաղալ հավասարը հավասարի: Կարևոր է, որ մարզիչը պարտությունից հետո չկենտրոնացավ անհատ ֆուտբոլիստների սխալների վրա, հակառակը՝ ասաց, որ բոլորս ենք պարտվել: Մեր հավաքականը բնավորությամբ ուժեղ է և նման խաղերը չեն կարող կոտրել մեզ: Եղիշե Մելիքյանը ցույց տվեց, որ պետք է պայքարել, ու եթե պարտվել են բոլորով, մյուս խաղը կարող են հաղթել բոլորով»:

Ըստ մեր զրուցակցի՝ Իռլանդիայի դեմ խաղում հենց թիմային խաղն օգնեց հաղթանակի հասնել. «Իռլանդիայի դեմ խաղի սկզբում էլ սխալ եղավ, բայց փոխօգնություն եղավ, Փիլոյանն արդեն ազատ դարպասից գնդակը հեռացրեց: Հենց այդ փոխօգնությունն օգնեց, որ մենք կարողացանք հաղթել»:

Խոսելով նաև հավաքականի նոր ավագի և նախկին ավագ Վարազդատ Հարոյանի մասին՝ Ոսկանյանը նշեց. «Պետք է շնորհակալություն հայտնենք Վարազդատ Հարոյանին երկար տարիների ընթացքում իր նվիրվածության, ջանքերի համար: Նրա որոշումն էլ պետք է հարգել: Ավագի թևկապը Տիգրանին Բարսեղյանին փոխանցելով՝ Եղիշե Մելիքյանը փորձեց նրան մոտիվացնել և դա ճիշտ քայլ էր: Ես չեմ հիշում՝ վերջին տարիներին Տիգրան Բարսեղյանը  խաղի ընթացքում այսքան գնդակ խլեր, պաշտպանությունում աշխատեր: Ավագի թևկապ կրելն արդեն պատասխանատվություն է»:

Ինչ վերաբերում է լեփ-լեցուն մարզադաշտին և նաև հնչող քննադատություններին, որ հայ երկրպագուները երկրպագում էին նաև Կրիշտիանու Ռոնալդուին՝ Ոսկանյանը նշեց. «Ամբողջ աշխարհում այդ երևույթը կա, որ ինչ-որ լավ ֆուտբոլիստ գալիս է իրենց երկիր, ուրախանում են, ծափահարում են, ես նորմալ եմ համարում, բայց դրա հետ մեկտեղ պետք է չնվաստացնել նաև մեր ֆուտբոլիստներին: Մեր երկրպագուներն Իռլանդիայի դեմ խաղին գալով ապացուցեցին, որ լեփ-լեցուն մարզադաշտը հավատում է մեր տղաներին: Նրանք ցույց տվեցին, որ տղաների կողքին են, որն էլ բերեց հաղթանակի»:

Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին մրցակցի դաշտում՝ խաղալով Հունգարիայի դեմ։

Տնային խաղերի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: F խումբը 6 միավորով գլխավորում է Պորտուգալիան:

Թե արդյոք մեր հավաքականը կկարողանա ամրապնդվել երկրորդ հորիզոնականում՝ Ոսկանյանը նշեց. «Կախված է Հունգարիայի դեմ առաջիկա հանդիպումից, դա շատ մեծ դեր կունենա մեր երկրորդ հորիզոնականում մնալու համար: Շատ բարդ խաղ է սպասվում, որովհետև անգամ Պորտուգալիայի նման հավաքականը դժվարություններ ունեցավ Հունգարիայի դեմ խաղում»:

 

Աննա Բզնունի

10 Սեպտեմբեր, 2025 15:24
Վեր