Աշոցք գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել Zarkerak - Աշոցք գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Zarkerak Zarkerak - Աշոցք գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Աշոցք գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Աշոցք գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի մոտակա անասնագոմ։

16 Սեպտեմբեր, 2025 22:13
Վեր