Երեք մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի Zarkerak - Երեք մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի
Zarkerak Zarkerak - Երեք մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի
Երեք մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի

Երեք մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ նոր կառուցված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ թաղամասի, Գանձակ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

 

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 48-ից 64 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

 

09 Հոկտեմբեր, 2025 23:01
Վեր