Դեսպան Արսեն Առաքելյանն այցելել է Քուվեյթի ՄԱԿ գրասենյակ, հանդիպում ունեցել գրասենյակների ղեկավարների հետ Zarkerak - Դեսպան Արսեն Առաքելյանն այցելել է Քուվեյթի ՄԱԿ գրասենյակ, հանդիպում ունեցել գրասենյակների ղեկավարների հետ
Zarkerak Zarkerak - Դեսպան Արսեն Առաքելյանն այցելել է Քուվեյթի ՄԱԿ գրասենյակ, հանդիպում ունեցել գրասենյակների ղեկավարների հետ
Դեսպան Արսեն Առաքելյանն այցելել է Քուվեյթի ՄԱԿ գրասենյակ, հանդիպում ունեցել գրասենյակների ղեկավարների հետ

Դեսպան Արսեն Առաքելյանն այցելել է Քուվեյթի ՄԱԿ գրասենյակ, հանդիպում ունեցել գրասենյակների ղեկավարների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանն այցելել է Քուվեյթի ՄԱԿ գրասենյակը։ Նա հանդիպումներ է ունեցել ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչ ու Քուվեյթի գրասենյակի մշտական համակարգող տիկին Ղադա էտ-Տահիր ալ-Մուդաուիի հետ, ինչպես նաև գրասենյակում տեղակայված ՄԱԿԶԳ (UNDP), ՄԱՓԳՀ (UNHCR) և ՄՄԿ (IOM) գրասենյակների ղեկավարների հետ։ 

 

Դեսպանատնից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ի ու ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված գրասենյակների միջև դինամիկ կերպով զարգացող համագործակցության ընթացքը, առկա խնդիրները, ինչպես նաև ՄԱԿ-ի բարեփոխումների հետ առնչվող հարցերը, որոնց լուծումը պահանջում է բոլոր անդամ պետությունների գործուն մասնակցությունը։ 

 

Գրասենյակի ընդհանուր ղեկավարը, ինչպես նաև ՄԱԿԶԳ գրասենյակի ղեկավար Էմմա Մորլին, ՄԱՓԳՀ ղեկավար Նիսրին Ռուբայանը և ՄՄԿ ղեկավար Մազեն Աբուլ Հոսնը ՀՀ դեսպանին պատմեցին իրենց գործուղած կառույցների ու Քուվեյթի միջև առկա համագործակցության ու տասնամյակների ընթացքում ձևավորված գործընկերության մասին, որն, ըստ միջազգային պաշտոնյաների,  բնութագրվում է որպես ամուր ու հագեցած միջազգային հանրության առջև երկրի կողմից ստանձնած պարտավորությունների լիակատար գիտակցումով։ 

 

Ա․Առաքելյանը ՄԱԿ-ի մասնագիտակցված բոլոր կառույցներին առաջարկել է Քուվեյթում ՀՀ դեսպանության աջակցությունը՝ երկրում և տարածաշրջանային ու գլոբալ հարթություններում առկա խոչընդոտները բազմակողմանի ուսումնասիրման ու հնարավոր հաղթահարման գործում։ Նա նաև ներկայացրել է Քուվեյթում և Ծոցի երկրներում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության որոշ մանրամասները և դեսպանության կողմից իրագործվելիք որոշ ծրագրերը։ 

 

09 Հոկտեմբեր, 2025 23:26
Վեր