Էկոպարեկային ծառայության ղեկավարը հանդիպել է Երևան և Արմավիր վարչությունների հետ Zarkerak - Էկոպարեկային ծառայության ղեկավարը հանդիպել է Երևան և Արմավիր վարչությունների հետ
Zarkerak Zarkerak - Էկոպարեկային ծառայության ղեկավարը հանդիպել է Երևան և Արմավիր վարչությունների հետ
Էկոպարեկային ծառայության ղեկավարը հանդիպել է Երևան և Արմավիր վարչությունների հետ

Էկոպարեկային ծառայության ղեկավարը հանդիպել է Երևան և Արմավիր վարչությունների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը շարունակում է աշխատանքային հանդիպում է ունեցել ծառայության մարզային վարչության անձնակազմերի հետ: 

 

Ծառայությունից հայտնում են, որ Երևան քաղաքի և Արմավիրի մարզային վարչության պահպանություն իրականացնող անձանակազմի հետ հանդիպման մեկնարկին Կիրակոսյանն ընդգծել է, որ շարունակական այցեր է կատարելու Ծառայության մարզային վարչություններ՝ ընդգրկուն քննարկում ծավալելու տեղամասերի բոլոր աշխատակիցների հետ և լսելու նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները:


Ծառայության ղեկավարը վստահություն է հայտնել, որ մարզային վարչության լիարժեք համալրումն ու տեխնիկական վերազինումը հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել պահպանության գործընթացը, ապա արժևորելով էկոպարեկային ծառայողի աշխատանքը, նշել է, որ բացի պատասխանատու և չափազանց կարևոր աշխատանք իրականացնելուց այն անձինք, ովքեր անցնում են աշխատանքի Ծառայությունում, ունենում են հետաքրքիր ու դինամիկ աշխատանք՝ գրավիչ աշխատավարձով և սոցիալական երաշխիքներով:

 

Կիրակոսյանը ներկաներին տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել կրտսեր էկոպարեկների հաստիքների թվաքանակը և նշել, որ այդ հաստիքների թվաքանակի ավելացումը թույլ պահպանության ոլորտի բազմամյա աշխատանքային փորձով, բայց ոչ բարձրագույն կրթությամբ աշխատակիցներին շարունակել իրենց աշխատանքը:

 

Հանդիպան ավարտին հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացվել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները:

 

09 Հոկտեմբեր, 2025 23:52
Վեր