Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իհարկե, էլեկտրոմոբիլների ներմուծումը խթանում ենք, բայց մենք մեքենաների թվի հետ կապված պրոբլեմ ունենք: Երեկ անձամբ ականատես եղա, թե 6:20-ի ժամանակահատվածում Երևանի կենտրոնում ինչ էր կատարվում, ես հեծանիվով այստեղից Բաղրամյան հասնելու պրոբլեմ ունեի՝ խցանման պատճառով: Չէի կարող մտածել, որ կարող է ժամ լինել, որ նույնիսկ հեծանիվով հնարավոր չլինի անցնել: Մեքենաները բերում-բերում ենք, որտե՞ղ են տեղավորվելու այդ մեքենաները»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ ՆԳՆ-ին, ՏԿԵՆ-ին և Երևանի քաղաքապետարանին հանձնարարել է ճգնաժամային խումբ ստեղծել. «Այսպես մենք վստահաբար սխալ տեղ ենք գնում, շատ ասում են՝ Երևանում հեծանիվով տեղաշարժվելը բարդ է, նման քաղաք չկա, որտեղ 100 տոկոսով հարթ է, կան հեծանիվներ, որոնք էլեկտրական շարժիչով են, այսինքն՝ առանց մեծ ջանքի կարելի է բարձրանալ, բայց եթե նույնիսկ ջանքի մասին է խոսքը, ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ, որովհետև այդ խցանումներն արդեն մարդու նյարդային վիճակի վրա ազդում են: Այն, ինչ ես երեկ տեսա՝ ուղղակի սարսափելի էր»:


