Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ Zarkerak - Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից են։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը ՀՀ Կառավարության համար ոչ թե ընտրություն է, այլ ռազմավարություն:

Կայսա Օլոնգրենը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության ջանքերը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների ուղղությամբ՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը։

30 Հոկտեմբեր, 2025 17:42
Վեր