Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ Zarkerak - Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին:

 

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ: Կարևորվել է անհետ կորած համարվողների հարցը:

 

03 Նոյեմբեր, 2025 15:17
Վեր