Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն ավելացել է: Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է նպաստել շինարարության ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների ազդեցությունը»,- հրավիրված ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Գալստյանի խոսքով՝ 2025 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում արձանագրվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ. «Ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները պահպանվում են: Նման իրավիճակում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք: Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3 տոկոս նպատակի և գների կայունության ապահովման համար»:


