Պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները․ Նիկոլ Փաշինյան Zarkerak - Պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները․ Նիկոլ Փաշինյան
Պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները․ Նիկոլ Փաշինյան

Պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին և ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Համաձայն եմ, արդար չի։ 

 

Հետևաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։ 

 

Ի՞նչ է պետք անել նման ձևաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․

 

1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով և ուղարկել realarmenia@gov.am էլ․ փոստի հասցեին։ 

 

2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։ 

 

3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։

 

Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձևավորումից եւ

նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»,-նշել է նա։

08 Նոյեմբեր, 2025 09:59
Վեր