Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել 2026 թվականի ապրիլին Անթալիայի ֆորումի ժամանակ:
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ այս առիթով Թուրքիայի ԱԳՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ։
Նա հույս է հայտնել, թե հանդիպումների արդյունքում կհաջողվի հասնել կոնկրետ արդյունքների։
Նշենք՝ Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումը կանցկացվի 2026 թվականի ապրիլի 17-19-ը։
Ի դեպ, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն չի բացառել, որ Անկարան կարող է մոտ ապագայում կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում:


