Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օրինական, թափանցիկ, պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է: Արվում է առավելագույնը՝ զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար՝ առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա: Այս մասին խորհրդարանում ելույթում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարն ընդգծեց՝ մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները:
Պապիկյանի խոսքով՝ այս տարիների կարևոր ձեռքբերում է տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումը ու վարժական հավաքների կանոնավոր ու պարբերական դառնալը:
«Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականը և նաև Աքիլլեսյան գարշապարը պահեստազոր-թիկունքային ապահովում-բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է»,- նշեց պաշտպանության նախարարը:


