Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ հերթական նիստում իր ելույթում շեշտեց, որ հայկական դրամը 1993 թվականից է գործել և 1993թ.-ից մինչև 2017 թվականը Հայաստանի ՀՆԱ-ն եղել է 11 միլիարդ դոլարին համարժեք դրամ, իսկ 2025 թվականին եղել է 25 միլիարդ դոլար: «Ուզում եմ ասել՝ դուք 24 տարի աշխատել եք, ձեր ստեղծած արժեքը եղել է 11 մլրդ, 8 տարում՝ 14 մլրդ է ստեղծվել, ինչը պարտքերի հաշվին է»,- ասաց պատգամավորը:


