Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2025-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող Zarkerak - Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2025-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող
Zarkerak Zarkerak - Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2025-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող
Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2025-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող

Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2025-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ներդրված ծրագրի շնորհիվ զգալի առաջընթաց կա։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը:

 

«Մասնավորապես, 2020 թվականից գործում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր: 

 

Ծրագրի միջոցով 07.11.2025թ. դրությամբ՝ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող: 

 

2022-2025 թթ. ընդհանուր բյուջեից ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողների, զոհված (մահացած) և զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության համար տրվել է 8 միլիարդ 16 միլիոն 781 հազար 500 ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել է 7 միլիարդ 152 միլիոն 333 հազար ՀՀ դրամ, և բնակարան է ձեռք բերել 564 շահառու», ասվում է գրառման մեջ։

14 Նոյեմբեր, 2025 10:01
Վեր