Ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ. վարչապետը թվերը ներկայացրեց Zarkerak - Ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ. վարչապետը թվերը ներկայացրեց
Zarkerak Zarkerak - Ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ. վարչապետը թվերը ներկայացրեց
Ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ. վարչապետը թվերը ներկայացրեց

Ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ. վարչապետը թվերը ներկայացրեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում  աշխատավարձով ապահովված աշխատատեղերի  նոր պատմական ռեկորդ է  արձանագրվել ունենք արդեն  810074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ 5000-ով ավել է: 2018-ի հոկտմբերի համեմատ՝ 223895-ով:  Իսկ ընդհանուր աշխատավարձի համախառն ֆոնդն ավելացել է 149 միլիարդ դրամով և միջին աշխատավարձը, որ հոկտեմբերին կազմել է 313  հազար՝ ավելացել է 135 հազար դրամով, այս կարգի տնտեսական ցուցանիշները բարեբախտաբար  և ուրախալի կերպով նորություն չեն»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի  համեմատ ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ : 2025-ի առաջին 10 ամիսները, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ  տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,1 տոկոս: 9-ը ամիսներով արդեն ունենք 6 տոկոս արձանագրված տնտեսական աճ,  արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսածից տեսանելիորեն ավել է»,- նշեց նա ու  ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող,  արդյունք ստեղծող և հարկեր վճարող քաղաքացիներին:

27 Նոյեմբեր, 2025 11:42
Վեր