Մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա. Փաշինյան Zarkerak - Մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա. Փաշինյան
Մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա. Փաշինյան

Մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա: Ղարաբաղի հարցի փաթեթն էլ, որ հրապարակել ենք այն մասին է, որ խոսելու բան ընդհանրապես չկա»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ընդդիմության մասին՝ վարչապետը նշեց. «Մենք, որ ասում ենք հայրենիքը պետությունն է, իրենք ասում են՝ հայրենիքը պետությանն են ուզում հակադրել, իսկ իրենց ամբողջ գաղափարախոսությունը՝ պետությունը դնել մի կողմ և կենտրոնանալ ամեն ինչի վրա, բացի պետությունից: Մեր ռազմավարությունը ինչի մեջ է, որ այո, կան բազմաթիվ կարևորագույն հարցեր՝ ազգային, մշակութային, պատմական բնույթի, բայց մենք ասում ենք չափազանց կարևոր հարցը գիտակցելով կներտրոնում պետք է լինի պետական շահը և պետությունը, դա չի նշանակում, որ մնացած հարցերը կարևոր չեն, դա նշանակում է, որ պետությունն ու պետական շահը գերկարևոր են:  Օրինակ՝ մենք չենք կենտրոնանում այն հարցի վրա, որ մենք այս տարի էլ 500 կմ ճանապարհ կառուցեցինք, դպրոցներ ենք կառուցել, կրթության ոլորտում խորը բարեփոխումներ ենք արել, մանկապարտեզներ ենք կառուցել: Իմ կարծիքով՝ իրենք այլևս մրցակից չեն, շատ վաղուց մրցակից չեն»:

03 Դեկտեմբեր, 2025 17:25
Վեր