Միջին աշխատավարձն աճում է, մեր քաղաքացիների եկամուտներն աճում են, աղքատությունն էլ՝ նվազում. Թորոսյան Zarkerak - Միջին աշխատավարձն աճում է, մեր քաղաքացիների եկամուտներն աճում են, աղքատությունն էլ՝ նվազում. Թորոսյան
Zarkerak Zarkerak - Միջին աշխատավարձն աճում է, մեր քաղաքացիների եկամուտներն աճում են, աղքատությունն էլ՝ նվազում. Թորոսյան
Միջին աշխատավարձն աճում է, մեր քաղաքացիների եկամուտներն աճում են, աղքատությունն էլ՝ նվազում. Թորոսյան

Միջին աշխատավարձն աճում է, մեր քաղաքացիների եկամուտներն աճում են, աղքատությունն էլ՝ նվազում. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ունենք նվազագույն աշխատավարձի թիվ, որը մեր երազած նվազագույն աշխատավարձից հեռու է, բայց նաև պետք է հասկանանք, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ունի նաև այլ հետևանքներ, այդ թվում՝ ֆիսկալ: Նվազագույն աշխատավարձի բարձրացումն ունի նաև տնտեսության վրա ազդեցություն, որը միշտ չէ, որ դրական է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ նվազագույն աշխատավարձի մասին դիտարկմանը, թե այն չի բարձրանալու, մնալու է 75 հազար դրամ, և որ այն մոտ 70 հազար դրամով ավելի ցածր է, քան այս տարվա կեսին գրանցված՝ 1 անձի համար անհրաժեշտ գոյատևման նվազագույն ծախսը:

Ի պատասխան նախարարը կարծիք հայտնեց, թե աղքատությունը նվազել է, աղքատների թիվը կրճատվել է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ այսօր քիչ է այն մարդկանց թիվը, որոնք նվազագույն աշխատավարձի և պարենային զամբյուղի տարբերությունների հետ կապված խնդիր ունեն:

«Բայց նաև տեսնում ենք, որ մեր միջին աշխատավարձն աճում է, այսինքն՝ մեր քաղաքացիների եկամուտներն աճում են, նաև աղքատությունն է նվազում՝ ըստ վերջին վիճակագրական տվյալների, որոնք, վստահ եմ, 2025-ին ավելի լավն են լինելու, քան 2024 թվականին էր,- ասաց նա և հավելեց.- Ինչպես վարչապետը նշեց բյուջեի քննարկման մասին այսօրվա ելույթում, մենք մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելուն, որ ընդհանրապես այն չլինի: Հուսով ենք՝ կհասնենք մոտ ապագայում:

Հետևաբար մեր քաղաքականությունները տալիս են իրենց արդյունքները՝ անկախ նրանից, որ մեր նվազագույն աշխատավարձի թիվը 75 հազար դրամ է»,- ասաց նա:

03 Դեկտեմբեր, 2025 17:55
Վեր