Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վերջին 8 տարիներին ՀՀ-ում շատերը մոռացել են, որ երբ իշխանությունը փոխվեց և եկավ նոր իշխանություն ՀՀ-ում տարիներ շարունակ ավելացված արժեքի հարկը չէր վերադարձվում տնտեսությանը և տնտեսությունը շատ ծանր վիճակում էր: Այդ ժամանակահատվածից 3 կարևոր, սկզբունքային խնդիր է լուծվել, դա եղել է ավելացված արժեքի հարկի վերադարձը, հավասար պայմանները, երրորդը՝ սուբսիդավորումն է, տնտեսությանը մեծ գումար է տրվել և սուբսիդիաների տալու արդյունքում բավականին մեծ զարգացում ենք ապահովել՝ 21 հազար սարքավորում է եկել Հայաստան և այդ 21 հազար սարքավորումը սկսել է գեներացվել, սկսել է աշխատավարձ տալ, վճարել տարբեր ծառայությունների համար»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Հարց ուղղելով Փաշինյանին՝ Սուքիասյանը նշեց. «Շատ ժամանակ մեր մասնագետները, որոնք աշխատում են պետական մարմիններում, հիանալի գյուղատնտեսության մասնագետներ ունենք, որոնք ոչ մի անգամ չեն վեր կենում ասեն՝ այս տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ կան, ինչքան խոշոր եղջերավոր անասուններ կամ, ինչքան կաթ է տրվում, ինչքան կառույցներ են ստեղծվել: Մենք ինչ-որ տեղ թերանում ենք օրինակ՝ ճյուղերի, ոլորտների, միկրոլորտների վերլուծություն չենք անում, այդքան գումար պետությունը տալիս է, պետք է հասկանանք՝ այդ սարքավորումը քանի տոկոսով իր արդյունքը տվեց»:
Վարչապետն արձագանքեց Սուքիասյանին. «Մենք ընդունում ենք ծրագրեր, որոնց տակ դրված է բովանդակություն, ցավոք ի սկզբանե չենք կարող երաշխավորել, որ բոլոր ծրագրերը կլինեն նույն արդյունավետության: Մենք ասում ենք ծրագիրն ընդունեցինք, որոշ ժամանակ հետո գնանք մոնիթորինգ անենք, տեսնենք ինչ արդյունքներ է տվել, շարունակենք, թե դադարեցնենք: Մոնիթորինգի մեր վերլուծական կարողություններն էլ պետք է ուժեղացնենք: Մենք խնդիր ենք դնում պետական համակարգում վարձատրությունների կատարողականի վրա հիմնված վերափոխման կամ պիլոտային ծրագիր իրականացնելու համար»:
Խաչատուր Սուքիասյանը նշեց վիճակագրությունը չվերլուծելու խնդրի մասին. «Արդեն գործիքներ կան, մինչև անգամ արհեստական բանականությունը շատ լավ վերլուծություն է տալիս, ոչ մի վիճակագրություն չի վերլուծվում տարբեր համակարգերում, որոնք պետք է վերլուծեն: Կա հատված, որ վելուծում է, երբ զանգահարում ես, ճշտում ես տվյալներն իրենց մոտ է, կա հատված, որ տեղյակ չեն, մեր արդյունքները չեն վերլուծում, որ հասկանանք ոնց անենք, որպեսզի ավելի ավելացնենք: Հայաստանի առաջին ալիքը պետք է մեր ձեռքբերումները, որ հաստոցը եկել է, արտադրանքը տվել է, արտադրանքն արտահանվել է, աշխատատեղերը ստեղծվել են, ամեն օր պետք է դրանց մասին խոսվի, որ մարդկանց շահագրգռեն»:
Մանրամասները՝ տեսանյութում.


