Փակագծերի բացում, կարգալույծ և ձերբակալված հոգևորականներ. շաբաթվա ամփոփում Zarkerak - Փակագծերի բացում, կարգալույծ և ձերբակալված հոգևորականներ. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Փակագծերի բացում, կարգալույծ և ձերբակալված հոգևորականներ. շաբաթվա ամփոփում
Փակագծերի բացում, կարգալույծ և ձերբակալված հոգևորականներ. շաբաթվա ամփոփում

Փակագծերի բացում, կարգալույծ և ձերբակալված հոգևորականներ. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

2. Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը. «Ղարաբաղի հարցը 1996 թվականին լուծված ավարտված է եղել, դրա մասին մեզ ոչ ոք չի ասել»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

3. «Գործողությունների ծրագրի իրականացման արդյունքում կհասնենք առանց վիզայի ճամփորդության»,-Բրյուսելում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ին:

4. Հակոբ Արշակյանը, Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը և Քրիստինե Պողոսյանը չեն առաջադրել իրենց թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

5. Կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը:

6. «Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում, նա սպառնալիք է ՀՀ պետական անվտանգությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

7. «Խաղաղության ամերիկյան ծրագրի 28 կետից մնացել է 20-ը»,- հայտարարել է Զելենսկին, Թրամփն էլ նշել, որ ութ հակամարտություն է կարգավորել, իսկ ռուս-ուկրաինականը կլինի իններորդը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

05 Դեկտեմբեր, 2025 13:24
Վեր