Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՌԴ մայրաքաղաքում։
Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները՝ նշելով, որ օդային փակ տարածքի պատճառով օդանավը մեկնել է այլընտրանքային օդանավակայան։
Մոսկվայի օդանավակայաններում այս գիշեր անօդաչու թռչող սարքեր հարձակման վտանգի պատճառով հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։
Ըստ BAZA տելեգրամյան ալիքի՝ Նիկոլ Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 01:00-ին։


