Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրության բարեփոխման ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցչի Zarkerak - Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրության բարեփոխման ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցչի
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրության բարեփոխման ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցչի
Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրության բարեփոխման ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցչի

Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրության բարեփոխման ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցչի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շարունակելով մասնագիտական համայնքի հետ հանդիպումները` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրության բարեփոխման ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցչիի:

Նրանց կազմում եղել են երևանյան և մարզային բուժհաստատությունների ղեկավարներ, բաժանմունքի ղեկավարներ, առողջապահության կազմակերպիչներ:

Անահիտ Ավանեսյանը տեսապատկերի միջոցով ներկայացրել է Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ամբողջ գործընթացը՝ ռազմավարական ուղղություններից մինչև տրամադրվելիք բուժծառայությունների ու սքրինինգների ցանկ, առաջին փուլով համակարգին միացող քաղաքացիների խմբերից մինչև ապահովագրավճարի չափի ու դրա փոխհատուցման մեխանիզմներ։

Միջոցառմանը եղել են անանուն հարցեր հղելու հնարավորություն, որին տեղում անդրադարձել է նախարարը:

Հաջորդող պանելային քննարկմանը նախարարի խորհրդատուները ներկայացրել են Հայաստանում հիվանդացության և մահացության ցուցանիշների վրա անդրադարձող հիվանդությունների կանխարգելման և վերջին տարիներին դրանց բարելավմանը միտված աշխատանքներին, մասնավորապես` սրտանոթային, ուռուցքաբանական հիվանդություններին, շաքարային դիաբետի կառավարմանը:

Այս ձևաչափով հաջորդ հանդիպումը` առողջության պահպանման առաջնային օղակի հետ:

 

13 Դեկտեմբեր, 2025 16:19
Վեր