Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար Zarkerak - Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար
Zarkerak Zarkerak - Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար
Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար

Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վտանգված է Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը ստորագրվել է դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն անվանել էր «խաղաղության և բարգավաճման ուղղությամբ պատմական քայլ» և ևս մեկ խաղաղարար հաջողություն իր ձեռքբերումներում:

ԿԴՀ-ի նախագահ Ֆելիքս Չիշեսեկեդին հայտարարել է, որ Ռուանդան խախտում է խաղաղության համաձայնագրերը և հարձակումներ է իրականացնում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելյան շրջանի երեք քաղաքի վրա։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ Ռուանդան է պատասխանատու ԿԴՀ-ի Արևելքում զինվորականների և «Մարտի 23-ի շարժում» (M23) խմբավորման միջև ռազմական գործողությունների ակտիվացման համար: Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Ըստ Ուոլցի՝ Ռուանդան Կոնգոյի արևելյան շրջանում պահպանում է 5000-7000 զինվորական։ Նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկի «դիվերսիոն ուժերին»։

ՄԱԿ-ում Ռուանդայի մշտական ​​ներկայացուցիչ Մարտի Նգոգան էլ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության կառավարությանն է մեղադրել Հարավային Կիվու նահանգում հրադադարի խախտման համար։

Ռուանդան վստահեցնում է, որ պաշտպանում է Կոնգոյի այդ հատվածում բնակվող թութսի ազգային փոքրամասնության շահերը: Ռուանդայի ներկայիս նախագահ Կագամեն այդ ազգության ներկայացուցիչ է:

Մինչդեռ ԿԴՀ-ի իշխանությունները պնդում են, որ Ռուանդան իր վերահսկողության տակ գտնվող խմբավորումներն օգտագործում է Կոնգոյի ոսկու և հազվագյուտ մետաղների հանքերի նկատմամբ հսկողություն հաստատելու համար: Մասնավորապես, խոսքը կոլումբիտ-տանտալիտի (coltan, Columbo - tantalite) մասին է, նյութ, որն օգտագործվում է բազմաթիվ էլեկտրոնային սարքերի բաղադրիչների արտադրության համար: Աֆրիկայում այդ հանքանյութի պաշարների 80 տոկոսը գտնվում է հիմնականում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում:

13 Դեկտեմբեր, 2025 15:28
Վեր