Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ Zarkerak - Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Zarkerak Zarkerak - Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի չորրորդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ՝ 2026 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

«Կազմակերպչական կոմիտեն մշակում է Խաղաղաշինության հանձնաժողովի ընթացակարգի կանոնները և աշխատանքային մեթոդները, հաստատում է Հանձնաժողովի օրակարգը, գումարում է հանդիպումներ՝ իր լիազորությունների իրագործման և համապատասխան կազմակերպչական հարցերի կարգավորման նպատակով։

Հայաստանը պատրաստակամ է իր ակտիվ ներդրումն ունենալ Կոմիտեի կողմից ներառական և կայուն խաղաղության առաջմղմանը նպաստելու հարցում»,- ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

13 Դեկտեմբեր, 2025 12:46
Վեր