Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Փիթեր Գրինը, որը հայտնի է «Դիմակ» և «Քրեական ընթերցվածք» ֆիլմերում մարմնավորած իր կերպարներով: Տեղեկությունը հայտնում է «New York Post» թերթը՝ հղում անելով դերասանի մենեջերին։
«Դերասան Փիթեր Գրինին մահացած են հայտնաբերել Մանհեթենում գտնվող իր բնակարանում։ Գրինը, որը 1990-ականներին էկրանին հայտնվեց չարագործի կերպարով, 60 տարեկան էր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես գրում է թերթը, հղում անելով ոստիկանությանը, կասկածներ կան, որ դերասանը մահացել է բռնության հետևանքով։ Պատճառը կպարզի դատաբժշկական փորձագետը:


