ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած Zarkerak - ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած
Zarkerak Zarkerak - ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 13-ին` ժամը 09։15-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված:

13 Դեկտեմբեր, 2025 15:37
Վեր