Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տնտեսական հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական ակտիվներն օգտագործելու ԵՄ առաջարկը բավարար իրավական հիմք ունի համապատասխան ֆինանսական հաստատությունները պաշտպանելու համար։ Նա այդ մասին խոսել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Դոմբրովսկիսը նշել է, որ «վերականգնողական վարկի» հարցն այժմ ավելի ամուր իրավական հիմքի վրա է, քանի որ այն այլևս հիմնված չէ միայն Եվրամիության պատժամիջոցների ռեժիմի վրա, որը պահանջում է երկարաձգում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։
«Բելգիայի համար երաշխիքների վերաբերյալ ես արդեն ասել եմ, որ մենք տրամադրում ենք այդ երաշխիքները, և հանձնաժողովը պատրաստ է շարունակել աշխատել Բելգիայի մտահոգությունները լուծելու ուղղությամբ»,- եզրափակել է տնտեսական հարցերով եվրահանձնակատարը։
ԵՄ խորհուրդն էլ որոշում է կայացրել արգելել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների վերադարձը Ռուսաստան: Բրյուսելը բացատրել է, որ նման արգելքի բացակայության դեպքում ցանկացած լրացուցիչ ռեսուրս Ռուսաստանն ուղղակիորեն կօգտագործի Ուկրաինայի դեմ, «ինչը լուրջ հետևանքներ կունենա Եվրամիության և դրա անդամ պետությունների տնտեսությունների համար»։

