Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան Zarkerak - Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան
Zarkerak Zarkerak - Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան
Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան

Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի 21-ամյա շահառու, սերժանտ Վարազդատ Խաչատրյանն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ:

«Զինված ուժերում ծառայում եմ մոտ երեք տարի, ութ ամիս ժամկետային ծառայություն, մնացածը արդեն պայմանագրային՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ «Պաշտպան հայրենյաց»-ը ունի մի շարք առավելություններ, որը հաշվի առնելով՝ կապել եմ այդ պայմանագիրը։ Մեկը այն է, որ վեց ամիս ծառայելուց հետո, ժամկետային, ես հնարավորություն ունեմ կապեմ մեկ տարի պայմանագիր իմ ցանկացած զորամասում և ատեստավորվելու դեպքում հավելյալ գումար եմ ստանում։

Ատեստավորվել եմ, բոլոր առարկաներն էլ կարևոր են, ամեն մեկը իր մասնագիտականն ունի ու բարդ է, դրա համար պետք է շատ պատրաստվել, ժամանակ տրամադրել ու աշխատել։ Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ։ Ատեստավորումը ինքս իմ վրա աշխատանք էր, հիմա էլ ավելի եմ պատրաստվում, որ կրկին հանձնեմ ատեստավորում և էլ ավելի բարձր գնահատական ստանամ»,-նշել է սերժանտը։

13 Դեկտեմբեր, 2025 10:31
Վեր