Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ:


