Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կտրիճ Ներսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման, իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունմանը։ Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կանոնադրություն, որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցի»։
Այսինքն, ըստ էության, ի՞նչ է ստացվում։ Կտրիճ Ներսյանի՝ կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելուց 12 տարի անց դեռևս կանոնադրությունը, համապատասխան համապարփակ կանոնագիրքը չկա, և 2011 թվին ասում ա՝ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվից էլ անցել ա ևս 14 տարի։ Այսինքն՝ սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում՝ Կտրիճ Ներսյանի առաջնորդությամբ, և, ըստ էության, այս ապականոնական վիճակը գիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի, և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում»,-նշել է Փաշինյանը։


