Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ Zarkerak - Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ
Zarkerak Zarkerak - Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ
Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ

Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին, համոզմունք հայտնել, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործում մեծ առաջընթաց է գրանցվել: Նախագահը հույս է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ ըստ Միացյալ Նահանգների կարգավորման տարբերակի՝ Ուկրաինայի արևելքում հարկավոր է ստեղծել ապառազմականացված գոտի, սակայն թե ով պետք է վերահսկի այդ տարածքը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Ուկրաինան, Վաշինգտոնը չի հստակեցրել։

ԱՄՆ նախագահն ավելի առաջ է անցել և հայտարարել է ապառազմականացված հատվածում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրության մասին, որն, ըստ նրա կաշխատի, չնայած բարդ իրավիճակին:

Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ այժմ բանակցային գործընթացում ամենաբարդը տարածքների հարցն է: Նա չի բացառել, որ այն կդրվի հանրաքվեի, ինչն, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Վաշինգտոնն առաջընթաց է համարել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Սպիտակ տան ներկայացուցչի հաղորդման համաձայն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի վրա։

Զելենսկին նշել է, որ այժմ աշխատում են պատերազմը դադարեցնելու և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալու ուղղությամբ՝ գործակցելով Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ:

13 Դեկտեմբեր, 2025 15:51
Վեր