Եկեղեցու ներսում սադրիչ գործողությունները հաճելի չեն, բայց իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում.  Ավանեսյան Zarkerak - Եկեղեցու ներսում սադրիչ գործողությունները հաճելի չեն, բայց իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում. Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Եկեղեցու ներսում սադրիչ գործողությունները հաճելի չեն, բայց իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում. Ավանեսյան
Եկեղեցու ներսում սադրիչ գործողությունները հաճելի չեն, բայց իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում.  Ավանեսյան

Եկեղեցու ներսում սադրիչ գործողությունները հաճելի չեն, բայց իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին, ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ»,- ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Ինչ վերաբերում է վարչապետի ժամանելուց առաջ եկեղեցիներում իրականացվող անվտանգության միջոցառումներն՝ Ավանեսյանը նշեց.«Գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ, չեմ կարծում որևիցե խնդիր կա»:  

Խոսելով պատարագների ժամանակ օրինակ Գյումրու  Յոթ վերք եկեղեցում որոշ քաղաքացիների կողմից Գարեգին Բ-ի անունը հնչեցնելուն՝ նախարարն ասաց.«Որրոշ քաղաքացիներ փորձում են քաղաքական  ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրացնել եկեղեցու ներսում, ինչը նաև պատարագը շեղելու և դրանից հայացքները տանելուն է ուղղված, կարծում եմ  այս սադրիչ գործողությունները հաճելի չեն, բայց իշխանությունը շատ  տոլերանտ է վերաբերվում, և մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում»,- ասաց նախարարն ու հավելեց, որ շատեր են աջակցում հոգևոր նորոգման ճանապարհին:

Խոսելով վարչապետի հետ հանդիպված եպիսկոպոսների մասին՝ նա ասաց.«Քաջություն է պահանջվում այս մարդկանց կողմից հստակ դիրքորոշում արտահայտել, որ այո  եկեղեցու կանոնագրքին հետևելը պետք դառնա միանշանակ»: 

11 Դեկտեմբեր, 2025 12:54
Վեր