Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀ Zarkerak - Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀ
Zarkerak Zarkerak - Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀ
Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀ

Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումներ է իրականացվել շաքարավազի իրացման ոլորտում։

Մասնավորապես, մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի  թվով 9  նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան», «Շաքարավազ/ SAS փաթեթավորմամբ» և «Շաքարավազ կգ/ գնված YEREVAN CITY») ուղարկվել են լաբորատոր փորձաքննության  դրանցում սախարոզի և խոնավության զանգվածային մասը պարզելու նպատակով։

Փորձարկման արձանագրությունները ցույց են տվել, որ բոլոր նմուշները նշված ցուցանիշներով համապատասխանում են սահմանված պահանջներին (ԳՕՍՏ 33222-2015)։

11 Դեկտեմբեր, 2025 12:57
Վեր