Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Սուրեն Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկատվության մասին Zarkerak - Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Սուրեն Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկատվության մասին
Zarkerak Zarkerak - Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Սուրեն Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկատվության մասին
Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Սուրեն Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկատվության մասին

Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Սուրեն Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկատվության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սա այն դեպքերից է, երբ խոսքը միայն սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ, սա սահմանին տեղի չունեցող իրադարձությունների մասին է, և, ըստ էության, սա հիբրիդային հարձակման մասին է: Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե ԶԼՄ-ներում Հայաստանի պաշտպանական իրավիճակի վերաբերյալ հերթական ստահոդ տեղեկությունն էր տարածվել:

Այս համատեքստում պատգամավորը կարծիք հայտնեց, թե հասունացել է պահն օրենքով կարգավորել սահմանային գծի, բանակի վերաբերյալ տեղեկության հրապարակումը, ինչպես նաև սահմանել, որ ԶԼՄ-ն իրավունք ունի տեղեկություն տարածել միայն ՊՆ հայտարարությունից հետո:

«Հնարավոր իրավական կարգավորումը, որը ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլև առհասարակ վերաբերում է նմանատիպ հարձակումներին, Ազգային ժողովը, գուցե նաև Կառավարության նախաձեռնողներս պիտի սրան նպատակաուղղված փոփոխություններով գանք ԱԺ կամ ձեզնից ստանանք առաջարկ:

Սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար»,- ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն դատարապտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար:

16 Դեկտեմբեր, 2025 16:22
Վեր