Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով, որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրդադառնալով տասը եպիսկոպոսների առաջ քաշած օրակարգին՝ վարչապետը նշեց. «Նրանք չեն միացել իմ պահանջին, նրանք իրենց օրակարգն են ձևավորել, որը շատ մեծ ընդհանրություն ունի այն օրակարգի հետ, որը ես եմ առաջարկել: Սա հենք է ստեղծում, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք: Ինչով են 10 եպիսկոպոսներն ավելի լավը, որ նրանք ընդունում են բարենորոգման օրակարգը, այստեղ խոսքը բովանդակության մասին է: Օրակարգը նրա մասին է, որ պետք է լինի հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարքություն, իրենք դուրս չեն դնում իրենց այդ օրակարգից: Իրենք առաջ են քաշել բարենորոգման օրակարգը և դա սկսվել է կոնկրետ կետից»:
Անդրադառնալով Արշակ Խաչատրյանի հետ կապված ստեղծված խմբին՝ Փաշինյանն ասաց. «Կտրիճ Ներսիսյանն ինքն է խումբ ստեղծել, ասել այս հարցը քննեք և ներկայացրեք: Այդ խմբի առաջին հայտարարությունը պարունակում է այդ բովանդակությունը, որ Կտրիճ Ներսիսյանն առաջ դնելով հարցը քննելու խնդիր, սկսել է խոչընդոտել այդ մարդկաց գործունեությանը, որ ճշմարտությունը չպարզաբանվի: Դա նշանակում է, որ ուզել է Արշակ Խաչատրյանի դեպքը մաքրի եպիսկոպոսների միջոցով, այսինքն՝ Խաչատրյանի մեղքի պատասխանատվությունը դնի եպիսկոպոսների վրա: Այդտեղ ուղղորդման կարիք չկա»:


