Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Միայն այս տարի համայնքներում 150 միլիոն դոլարի ներդրում է արվել սուբվենցիոն ծրագրերով: Սրանք աներևակայելի թվեր են, որոնք ներդրվում են, ում պետք է շնորհակալություն հայտնել՝ ՀՀ-ում արդյունք ստեղծող, հարկեր վճարող, ՀԴՄ կտրոն տրամադրող և ՀԴՄ պահանջել չմոռացող քաղաքացիներին պետք է շնորհակալություն հայտնենք»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն օրինակ ներկայացրեց. «Վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են, եթե կանխիկով կտաք՝ ուրիշ գին է, եթե քարտով կվճարեք՝ ուրիշ: Այս կանխիկի հարցը պետք է լուծենք, ինչներիս է պետք կանխիկ փողը, մարդիկ կանխիկ փողով կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում, ինչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չի անել անկանխիկ փողով, ծնունդին նվեր տալ՝ հնարավոր է: Ինչ է նաշանակում՝ Երևանի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի՝ ասի գիտես ընկեր ջան, ըսենց է մեր մոտ՝ փակեք այդ խանութը, ձևը գտեք փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի: Ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի: Մի ժամ կարդում եմ այս ծրագրերը, գյուղերը ցեխերի մեջ կոլոլված, ցեխից դուրս են գալիս, մի հատ էլ ասում են՝ ինչ են անում, ասֆալտ են անում էլի, որովհետև իրենց պատկերացմամբ մեր գյուղացին պետք է ցեխի մեջ ապրի»:


