Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին վարչական տարածքում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Ford Transit» և «Mercedes Shaland» բեռնատարները հայտնում
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Նշված հատվածում Վ․ Սաղոյանի հանձնարարականով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Mercedes Shaland»-ը ամբողջ ճանապարհը փակել էր։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով առաջացել էր դիզվառելիքի արտահոսք, ինչի համար ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։


