2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել Zarkerak - 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել
Zarkerak Zarkerak - 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել
2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել

2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում, իր լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Մասնավորապես, Կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն միջադեպերը կանխարգելելու և բացառելու նպատակով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից տարվա ընթացքում իրականացվել են մի շարք նպատակային միջոցառումներ։

 

Կոռուպցիոն մեխանիզմների կանխարգելմանն ուղղված գործողությունների արդյունքում վարչության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 20 հաղորդում, իսկ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ԱԱԾ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է 8 գրություն։

 

«Բացի դրանից՝ ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն, որից 78-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվությամբ։ Մասնավորապես, կիրառվել են նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, ընդհուպ մինչև՝ ծառայության դադարեցում։

 

Ի դեպ, այս պահին 20 հաղորդումներով իրականացվում է նախաքննություն։

 

2025 թվականի ընթացքում շուրջ 230 տեղեկանք է ուղարկվել ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչություն և Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն, որոնց մասով իրականացվել է վարչարարություն։

 

Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից 2025 թվականի ընթացքում ՀՀ դատախազություն ուղարկված՝ առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվն աննախադեպ է եղել վարչության ստեղծման օրվանից ի վեր։

 

Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ Ներքին անվտանգության վարչությունը ոչ միայն իրականացնում է առերևույթ հանցագործությունների հայտնաբերման և կանխմանն ուղղված աշխատանքներ, այլև հետևողականորեն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման և առերևույթ հանցանքի մասին իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու ուղղությամբ։

 

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը հաշվի առնելով՝ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից նախաձեռնվել և իրականացվել են տեխնոլոգիական բազմաթիվ բարեփոխումներ՝ ուղղված վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ու ներքին կարգապահության ամրապնդմանը։

 

Մասնավորապես, ընթացիկ տարում արդիականացվել և հզորացվել է ՊԵԿ-ում առկա տեսահսկման համակարգը, իսկ 2026 թվականից, արհեստական բանականության (AI) վերլուծիչների ինտեգրման արդյունքում, Կոմիտեն կունենա առավել արդյունավետ տեսահսկման և վերլուծական հնարավորություններ։

 

Պետական եկամուտների կոմիտեն համակարգային քայլերով շարունակելու է օրինականության ապահովմանը, թափանցիկության բարձրացմանն ու հանրային վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

20 Դեկտեմբեր, 2025 14:06
Վեր