Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են 48-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 32-ամյա Համլետ Վ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Համլետ Վ․-ն և ուղեևոր 59-ամյա Ծովինար Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրն են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչատուր Սաֆարյանը և Մարտին Յայլոյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


