Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել դեսպանության ֆեյսբուքի էջում Ամանորի կապակցությամբ։
«Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել նոր տարում:
Այս տարի Մեծ Բրիտանիան և Հայաստանը կարևոր քայլ արեցին՝ համաձայնելով մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության: Բացվեց նաև ՄԲ-ի պաշտպանության բաժինը Երևանում, և մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։
Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգությանը, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, բիզնեսի, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։
Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին, ներառյալ՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ընտրությունները և COP17-ը:
Սա լինելու է շատ ակտիվ տարի, և մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։
Ցանկանում եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,- տեսաուղերձում ասում է դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութում:


