Վաղը Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով. կդիտվի ամենաերկար գիշերը Zarkerak - Վաղը Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով. կդիտվի ամենաերկար գիշերը
Zarkerak Zarkerak - Վաղը Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով. կդիտվի ամենաերկար գիշերը
Վաղը Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով. կդիտվի ամենաերկար գիշերը

Վաղը Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով. կդիտվի ամենաերկար գիշերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով, ազդարարելով աստղագիտական ձմռան սկզբի մասին, որը կձգվի մինչ գարնանային գիշերհավասար (մոտական՝ 2026 թվականի մարտի 20-ին): Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը:

Երևանում արևածագը կդիտվի 08:20, արևամուտը 17:39, ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե:

Դրանից հետո Արեգակն ամեն օր ավելի ու ավելի բարձր հետագծով կհատի երկինքը, որի շնորհիվ ցերեկվա տևողությունն աստիճանաբար կսկսի երկարել՝ մինչև տարեվերջ Երևանում ավելանալով 3 րոպեով:

 

20 Դեկտեմբեր, 2025 10:29
Վեր