Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Zarkerak - Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Zarkerak Zarkerak - Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz, KIA, Hongqi և GAZelle մակնիշների ավտոմեքենաները:

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են KIA և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

20 Դեկտեմբեր, 2025 16:54
Վեր