Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ. Լևոն Ազիզյան Zarkerak - Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ. Լևոն Ազիզյան
Zarkerak Zarkerak - Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ. Լևոն Ազիզյան
Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ. Լևոն Ազիզյան

Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ. Լևոն Ազիզյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ամազոնի արևադարձային անտառը սկսում է անցումը դեպի նոր կլիմայական վիճակ՝ ավելի տաք և ավելի չոր, քան այն պայմանները, որոնք այս էկոհամակարգը ապրել է վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում։ Խոսքը, այսպես կոչված, հիպերտրոպիկական կլիմայի ձևավորման մասին է․

  • ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ
  • հաճախակի և երկարատև երաշտներ
  • տեղումների խաթարում՝ նույնիսկ անձրևների սեզոնին

Գիտնականների գնահատմամբ՝ եթե ջերմոցային գազերի արտանետումները պահպանվեն բարձր մակարդակի վրա մինչև 21-րդ դարի վերջը, ապա նման պայմանները Ամազոնում կարող են դիտվել տարեկան մինչև 150 օր։

Սա լուրջ ազդակ է ոչ միայն տեղական էկոհամակարգերի, այլև գլոբալ կլիմայական հավասարակշռության համար․ Ամազոնը կարևոր դեր ունի ածխածնի շրջանառության, տեղումների ձևավորման և կենսաբազմազանության պահպանման գործում»,-գրել է նա։

20 Դեկտեմբեր, 2025 23:23
Վեր