Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է․ գլխավոր քարտուղարի տեղակալ Zarkerak - Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է․ գլխավոր քարտուղարի տեղակալ
Zarkerak Zarkerak - Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է․ գլխավոր քարտուղարի տեղակալ
Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է․ գլխավոր քարտուղարի տեղակալ

Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկեր է․ գլխավոր քարտուղարի տեղակալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի կառավարության կատարած մեծ ներդրումը։

Այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։

Վերջինս, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԳ նախարարին ջերմ ընդունելության համար, կարևորել է Երևան կատարած իր այցը։

«Մենք Հայաստանը ՆԱՏՕ-ի համար համարում ենք արժեքավոր գործընկեր: Հայաստանի հետ ներգրավված ենք անհատական հարմարեցված գործընկերության նախագծում, ինչը մեզ թույլ կտա աջակցել Հայաստանին իր պաշտպանության և անվտանգության բարեփոխումներում՝ ներառյալ այն հարցերում, որոնք Երևանն իր համար օգտակար է համարում»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ ընդգծելով, որ այդ նախագիծը հիմնված է առկա պահանջարկի վրա։

Ռադմիլա Շեկերինսկան իր խոսքում նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն գնահատում է Հայաստանի աջակցությունն ու ներկայությունը Դաշինքի տարբեր առաքելություններում։ Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ այդ համագործակցությունը։

«Ես, իսկապես, ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունն՝ ասելու, որ մենք գնահատում ենք նաև Հայաստանի կառավարության կատարած մեծ ներդրումը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Դա այնպիսի մի լավ նորություն էր, որի կարիքը մենք բոլորս ունեինք այս տարիների ընթացքում»,-ասել է Շեկերինսկան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը լուրջ առաջընթաց է որակել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ ընդգծելով, որ դա կարևոր գործընթացի մեկնարկային կետ կարելի է համարել։

«Այս առումով, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության քայլերը, որոնք, իսկապես, միտված են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի ապագային»,-իր խոսքում շեշտել է Ռադմիլա Շեկերինսկան։

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան Հայաստան է այցելել դեկտեմբերի 18-ին։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

20 Դեկտեմբեր, 2025 16:37
Վեր