Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը Zarkerak - Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը
Zarkerak Zarkerak - Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը
Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝ migration.mia.gov.am-ը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ն:

 

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն ընդգծել է, որ այն նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար՝ եռալեզու, արագագործ, ծավալուն և ընդլայնման հնարավորություններով, նաև լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։

 

Նրա խոսքով՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշտապես կարևորում է հանրության համար մատչելի և հստակ տեղեկատվության ապահովումը։

 

Կայքի ստեղծման հիմքում ընկած են հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները՝ քաղաքացիների հետ արդյունավետ ու փոխադարձ կապ ապահովելու նպատակով։ Կարևոր նորամուծություն է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

 

Կայքում տեղադրված տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության և առաջնահերթությունների՝ պահպանելով ժամանակակից թվային միջավայրում ընդունված «երեք քլիքի» սկզբունքը․ այցելուն կարող է անհրաժեշտ տեղեկությունը գտնել մի քանի վայրկյանում։

 

Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի բարձր հասանելիություն տարբեր որոնման հարթակներից, աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև լիարժեք հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։

 

migration.mia.gov.am կայքը ևս մեկ կարևոր քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ։

20 Դեկտեմբեր, 2025 13:20
Վեր