Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:
1․Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսների հավաք է տեղի ունեցել, նրանք նամակ են ուղարկել՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը, հավաքվել էին նաև ընդդիմադիրները, իրավիճակը լարվել էր։
2.«Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ Կտրիճն ու իր նեղ շրջապատն աղանդավորներ են:
3. Սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, Փաշինյանը ողջունել է այդ զարգացումը:
4. Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով:
5. ««Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան, Իրանում ՀՀ դեսպանն էլ արձագանքել, որ Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը:
6. Հայկ Սարգսյանը չի ընդգրվել ՔՊ նախընտրական ցուցակում, պատգամավորը կբողոքարկի վարչության որոշումը:
7. Թրամփը կասեցրել է «Գրին քարտի» ծրագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում:


