«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը Zarkerak - «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը
Zarkerak Zarkerak - «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Այս տարի քվեարկության և թեկնածուների ընտրության կարգում տեղի է ունեցել փոփոխություն։ Քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեն միայն մեկին․ ամենաշատ ձայներ ստացած խաղացողն ու մարզիչը կստանան մրցանակները։ 

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա» (Երևան)

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» (Երևան)

Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Վարազդատ Հարոյան - առանց ակումբի

Սերգեյ Մուրադյան - «Նոա» (Երևան)

Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» (Երևան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Հենրիխ Մխիթարյան - «Ինտեր» (Իտալիա)

Լուկաս Սելարայան - «Բելգրանո» (Արգենտինա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)

Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ» (Երևան)

Հենրի Ավագյան - «Փյունիկ» (Երևան)

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» (Երևան)

Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ» (Երևան)

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» (Երևան)

Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Լեհաստան)

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» (Երևան)

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու» (Երևան)

Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներն են`

Եղիշե Մելիքյան - Հայաստանի ազգային հավաքական / «Փյունիկ»

Վահե Գևորգյան- «Ալաշկերտ» / «Վան»

Ռոբերտ Արզումանյան - «Ուրարտու»

Վարդան Մինասյան - առանց ակումբի

Արտակ Օսեյան - «Փյունիկ»

Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը պետք է ուղարկել thebest@ffa.am էլ. հասցեին՝ նշելով ձեր տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն՝ կցելով լրագրողական բեյջը: 

Քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 25-ը` ժամը 18։00-ը: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 

19 Դեկտեմբեր, 2025 12:09
Վեր