Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները Zarkerak - Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները
Zarkerak Zarkerak - Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները
Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, որից հետո քննարկումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով:

 

Այցի շրջանակում Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, քննարկել երկու հաստատությունների փոխգործակցության ծրագրերը և հեռանկարները:

 

23 Դեկտեմբեր, 2025 15:34
Վեր