ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ Zarkerak - ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ
Zarkerak Zarkerak - ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ: Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

 

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

 

 

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը պահեստազորայինների պատրաստության շարունակական կատարելագործման առումով՝ շնորհակալություն հայտնելով հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։ 

 

 

Հանդիպման ավարտին Էդվարդ Ասրյանը հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է արժեքավոր նվերներով։

 

24 Դեկտեմբեր, 2025 10:10
Վեր