Լա լիգա. Վիլյառեալը հաղթեց Ալավեսին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Zarkerak - Լա լիգա. Վիլյառեալը հաղթեց Ալավեսին և բարձրացավ 3-րդ հորիզոնական
Zarkerak Zarkerak - Լա լիգա. Վիլյառեալը հաղթեց Ալավեսին և բարձրացավ 3-րդ հորիզոնական
Լա լիգա. Վիլյառեալը հաղթեց Ալավեսին և բարձրացավ 3-րդ հորիզոնական

Լա լիգա. Վիլյառեալը հաղթեց Ալավեսին և բարձրացավ 3-րդ հորիզոնական

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Վիլյառեալ» — «Ալավես» հանդիպումը։ Թիմերը մրցեցին Վիլյառեալի «Կերամիկա» մարզադաշտում։ Տանտերերը վստահ հաղթանակ տարան 3։1 հաշվով, գրում է armsport.am-ը:

​Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց «Վիլյառեալի» հարձակվող Ալբերտո Մոլեյրոն։ Ընդամենը 6 րոպե անց Ժերար Մորենոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 75-րդ րոպեին Ժորժ Միկաուտաձեն խփեց երրորդ գնդակը։ Խաղավարտին մոտ՝ 82-րդ րոպեին, Անտոնիո Մարտինեսին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը՝ 3։1։

Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ

Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» 18 խաղից հետո վաստակեց 41 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ «Ալավեսը» անցկացրած 19 խաղից հետո 19 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը։

​Հաջորդ տուրում «Ալավեսը» հունվարի 18-ին արտագնա խաղում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, իսկ «Վիլյառեալը» հունվարի 17-ին կհյուրընկալվի «Բետիսին»։

10 Հունվար, 2026 23:10
Վեր